Search
Close this search box.

«Իրավունք». Փաշինյանը փաթեթներ է հավաքում «փոթորիկ»-ի համար

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում:

Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կերակրելու համար:

Այս ամենն առավել նրբանկատ իրականացնելու համար ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքն է դիմել Ն. Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով:

Մինչդեռ անգամ եփած հավի համար պարզ է, որ ԱԻՆ-ն, այս դեպքում զուտ շիրմա է»: