Search
Close this search box.

«Այս թատրոնն ո՞ւմ համար է». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում շատ սիրված հայկական «լրատվամիջոցներից» մեկն այսօր կրկին «փայլել» է: Թե բա՝ զինվորի ազգականը զանգել է… Ա՛յ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները, Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառուցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ո՞ւմ համար է: Ո՞ր պատկան մարմինն է նոր միայն զբաղվելու, ով որ պետք է զբաղվեր օր ու գիշեր զբաղվում է»: