Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտման, լուրը հաստատել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հետազոտման ավարտից Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նա կրկին  հետազոտման նպատակով տեղափոխվել էր «Իզմիրլյան» կենտրոն:

Նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։