Խորհրդարանը երեկ քննարկել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Փակ քվեարկությունը կմեկնարկի 11:00-ին ու կտևի մեկ ժամ: Ընդունվելու դեպքում նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ կորոշի՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը երեկ չմասնակցեց նախագծի քննարկմանը: