Search
Close this search box.

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին` ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանից

Հարգարժան դատախազ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսում է դատաիրավական համակարգի փոփոխություններից։ Վերջին անգամ երեկ՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց այդ մասին։ Սակայն, չգիտես ինչու՞, այս ոլորտի մասին խոսելիս թիրախում դատավորներն են, մոռանում ենք քննիչներին ու դատախազներին։

Առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները՝ մերժեցին ինձ պայմանական վաղաժամկետ ազատել։ Վճռաբեկ դատարանը՝ մերժեց գործը ընդունել վարույթ։ Ըստ «Արմավիր» ՔԿՀ-ի ինձ նորից վաղաժամկետ ազատման կարող էին ներկայացնել 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։ Բողոքարկեցի այդ որոշումը, և օրերս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի որոշմամբ բողոքս բավարարվեց։ Դատարանն արձանագրեց իմ իրավունքների և ազատությունների խախտումները՝ պարտավորեցնելով «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմին՝ նորից քննարկելու իմ՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը։ Հիմնարկի վարչակազմը ձեռնամուխ է եղել ինձ կրկին ներկայացնելու վաղաժամկետ ազատման։ Բայց, արի ու տես, ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արայիկ Բրուտյանը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան։ Նա մի քանի թերթի մեջ փորձել է ներկայացնել, որ ոտնահարված չեն իմ իրավունքները։ Պարոն Բրուտյան, ո՞րն է Ձեր շահը, ի՞նչու եք քար գցում մարդկանց ճակատագրերի վրա, ինչքանո՞վ՝ ես եմ տեղյակ բողոքարկում եք ցմահ դատապարտյալների հետ կապված բոլոր որոշումները, եթե դրանք մեր օգտին են։ Հետո էլ, ասում ենք՝ անկախ դատարանն ու սկզբունքային դատավորը, կախում չունենան դատախազներից։ Այս պայմաններում դե արի աշխատի։ Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի վերաքննիչը, հույս ունեմ Հրաչիկ Սարգսյանի նման՝ անկախ կլինի, բայց մի բան հստակ է’ դատախազությունում աշխատող, կարծրատիպեր ունեցող և նոր Հայաստանի բարքերը չընդունողները պիտի հեռանան։

Պարոնայք վետթինգը սկսեք կողմնակալ և օրենքը շրջանցող ՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արայիկ Բրուտյանից ով վերարտադրվում է նախկին ռեժիմից ։ Մահապատժի դատապարտված դատապարտյալ ‘ Ստեփան Գրիգորյան ։