Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում, ասում է՝ բա սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ». ՀՀ վարչապետ

Նյու Յորքի հայերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը. «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, իրականություն է: Նրանք, ովքեր սա չեն արձանագրելու, չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ պետական կառավարման համակարգում կարող են մնալ: Այս հարցում չի լինելու կոմպրոմիս: Նրանց թվում է, որ ամեն ինչ նույնն է մնալու, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այնտեղ նստած է լինելու ուրիշ մարդ… Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ: Մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում, ասում են՝ բա սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ»,- նշել է վարչապետը: