Search
Close this search box.

«Ուրիշ պատճառ չեմ տեսնում էս աստիճանի ուրացումի համար». Լիզա Ճաղարյանը՝ Սասուն Միքայելյանի մասին

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես՝ Սասուն Միքայելյանն է՞լ ինչ էր ուզում Նիկոլ Փաշինյանից, որ չի ստացել ու իրեն էսքան… չասեմ ոնց է պահում։ Իր պատանյակ որդուն քաղաքապետ դարձրեց, իր թանկագին խմբագրապետուհուն Իմ քայլի պատգամավորական ցուցակ խցկեց, ինքը դարձավ պատգամավոր, չնայած բոլորս էլ գիտենք, թե իր օրենսդրական «գիտելիքներով» (և ոչ միայն՝ օրենսդրական) դպրոցում ինչ գնահատական կստանար, հետն էլ՝ նստեց Մանվելի աթոռին։
Ոնց որ թե էս առումով ամեն ինչ տեղն է։
Մնաց փողը։ Երևի հենց փողն էլ պակասել է։

Ուրիշ պատճառ չեմ տեսնում էս աստիճանի ուրացումի համար։
Չնայած՝ Նիկոլին տեղն է։ Թող գրկի իր կազմած անհեթեթագույն պատգամավորական ցուցակն ու…»: