Search
Close this search box.

Բացականեր ունեցող երեխաները մանկապարտեզից դուրս կմնան

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը թերթին է ներկայացրել մանկապարտեզներում բացակայություններին վերաբերող խստացման պատճառը:

Նա ասել է, որ բացակայությունների պատճառը հիմնականում քաղաքացիների անբարեխիղճ լինելն է: Նրանք առանց էական պատճառների երբեմն ամիսներ շարունակ կարող են երեխաներին մանկապարտեզ չտանել, մինչդեռ ուրիշ ծնողներ տարիներով զրկված են երեխային մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունից: Ահա թե ինչու բացակայությունների մասով խստացում կա:

Սահմանված ժամկետից ավելի բացակայող երեխան մանկապարտեզից դուրս է մնալու: Փոփոխությունը, սակայն, անհանգստություն է առաջացրել ծնողների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ չհեռացվելու համար ծնողները ստիպված հիվանդ երեխաներին կուղարկեն մանկապարտեզ, որի հետեւանքով մյուսները եւս կկանգնեն առողջական խնդրի առաջ»: