Search
Close this search box.

Ոստիկաններն հայտնաբերել են 63-ամյա տղամարդուն, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզաին վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, ոստիկանության Վաղարաշապի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի որոշմամմբ ՀՀ քր օր-ի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշերով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է: Պարզվել է, որ ճիվաղը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նաև Երևանի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտուհի , 11-ամյա Հ. Ս.-ի նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել Երևանի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ:

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: