Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ բնախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան:

Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։, փոխանցում է РИА -ն:

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմ համագործակցության ամրապնդման ճանապարհով։ Քաղաքական երկխոսությունը 2 երկրների մեջ բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», – ասել է Ռուդենկոն։