Search
Close this search box.

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել․ նախաքննությունը շարունակվում է։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ քրգործը հարուցվել է եկամուտները թաքցնելու համար։ ՀՔԾ-ից չմեկնաբանեցին տեղեկությունը։