Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի փեսա. Ինչո՞ւ է Նիկոլը այդքան ատում բոլորին և ինքն իրեն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց ինքն է:

Նա ատում է ինքն իրեն:

Ի՞նչ է պատահել նրա հետ իր հեռավոր մանկության տարիներին, որ խոստումնալից երիտասարդը դարձավ «Ատելության առաքյալ»:
Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին: «Ատելության առաքյալը» խոստովանեց այն, ինչի մասին գրում էր միշտ, խոսում էր միշտ անուղղակի և ինչը հստակ անում է արդեն երկու տարի:

Հայ առաքելական եկեղեցին ամեն գնով ցանկացել են «ծնկի բերել» պարսիկ, բյուզանդացի ու արաբ նվաճողները ու չեն կարողացել։ Չի հաջողվել նաև սելջուկ-մոնղոլներին: Չի հաջողվել թյուրք-օղուզներին և մնացած արնախում թշնամիներին։ Մեր հայրենիքի բոլոր զավթողներն են փորձել, բայց չի հաջողվել ու չի հաջողվելու: Թույլ չենք տա: Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու: