Search
Close this search box.

«Փաստորեն Պաշտպանության նախարարության վերնախավում էլ են դավեր նյութվում». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն առաջին շարքում մասնակցում է 5-րդ շարասյան կազմակերպած ռևանշիստական-քոչարյանական միջոցառմանը։

Փաստորեն՝ ոչ միայն ԱԱԾ-ում և Ոստիկանությունում, այլև Պաշտպանության նախարարության վերնախավում են դավեր նյութվում։

Նման իրավիճակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կամ պետք է հրապարակային բացատրություն ներկայացնի կատարվածի վերաբերյալ և հաստատի, որ ՊՆ մամուլի խոսնակն առանց իր գիտության է մասնակցել այդ միջոցառմանը, ինչպես նաև անհապաղ նրան ազատի զբաղեցրած պաշտոնից, կամ էլ շարունակի լռել՝ դրանով իսկ հաստատելով նաև իր պատկանելությունը 5-րդ շարասյանը»: