Search
Close this search box.

Վանեցյանը ուսադիրները գցեց աղբամանը. Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայում պատասխանում է լրագրողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ասաց, որ նա իր հայտարարության մեջ խոսել է սպայի պատվի մասին։

«Այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր ղեկավարի, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։

Դա գիտե՞ք՝ ինչ է։ Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։ Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները։ Փառք Աստծո, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չի, և Հայաստանի Հանրապետությունն այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։