Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել. Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցին, անդրադարձել է նաեւ նախկին վարչակարգին ու նախագահներին: «Հայ ժողովուրդը մեկնաբանել է իրենց գործունեությունը 2018 թվականին և այսօր էլ է մեկնաբանում: Այդ մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, որովհետև հայ ժողովուրդը թույլ չի տա: Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ: Այո, շատ մեծ վտանգ կա, որ իրենց կառուցած դղյակները ու հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն: Կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է:

աշինյան: Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն: Ռոբերտ Քոչարյանն այդ ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել: Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին: Կամ հիմա ինչու՞ չեն աշխատում էդ միլիոնները, մենք ենք խանգարու՞մ: Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն: ՎԵրադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ: Ստատուս քվոն պետք է վերադառնա 98 թվից առաջ ինչ ունեցել են», ասել է վարչապետը: