Search
Close this search box.

Արմավիրի 63-ամյա բնակիչը, ում որոնում են, կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝  փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: