Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Արմավիրի մարզում Հոկտեմբերյանի գինու գործարանում ավտոբուսը քարերի վրայից սահել և ընկել է վարորդի վրա. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործորան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող ԼԱԶ 699 –Ռ մակնիշի 496 ՍԼ 28 համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելու ժամանակ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից և ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետևանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԱՊ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ: