Search
Close this search box.

Գյումրիում մայրը աղջիկ երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում

Ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցները քիչ առաջ պարզել են Գյումրու Բուլվարային թաղամասում աղբանոց նետված երեխայի ինքնությունը։ Գյումրու Շիրակացի փողոցում, Ժամը 19-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության «Մուշի» բաժին:

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պահին մայրը հարցաքննվում է, նա Գյումրիի «Մուշ» թաղամասի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին։ Վերջինս հայտնել է, որ ամուսնալուծված է։ Կայքի  աղբյուրները նաև նշում են, որ մայրը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում։

Հիշեցնենք, որ Շիրակի դատախազի տեղեկացմամբ, 1,5 տարեկան աղջկա դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չեն եղել, սակայն ձեռքերն ու  ոտքերը կապված են եղել կպչուն ժապավենով։

Այս Բաժնից