Search
Close this search box.

Ձորաղբյուրի դանակահարված 43-ամյա բնակիչը ոստիկաններին ասել է, թե երկաթն անզգուշաբար մտել է որովայնը

Օգոստոսի 29-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ձորաղբյուր գյուղի 43-ամյա մի բնակիչ, որը հայտնել էր, որ գյուղում իր անզգուշության հետևանքով երկաթը մտել է որովայնը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել էին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել է Մասիս քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված անհետաձգելի որոնողական միջոցառումների շնորհիվ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել:

Դանակն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Այս Բաժնից