Search
Close this search box.

«Այս ամենը և շատ այլ բաներ հասցրեց գողանալ ազգից ՀՀ ֆինանսների նախկին նախարարը, Պետեկամուտների կոմիտեի պետը». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ էր անում Պանիկովսկին մինչև հեղափոխությունը.

Ո՞վ է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ահա թե ով է նա՝ «Յուքոմ», «Ալեքսերվ», «Ապեյրոն», «Մեգաֆուդ», «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ…

Այս ամենը և շատ այլ բաներ հասցրեց գողանալ ազգից ՀՀ ֆինանսների նախկին նախարարը, Պետեկամուտների կոմիտեի պետը…

Եվ սա դեռ ամենը չէ։ Եվ սա միայն մեկն է այդ ոհմակից, որը ոչ մի գրողի ծոցը այդպես էլ չի կորել: Քանի՞ նախագահ ու նախարար, մարզպետ ու միլպետ է թալանել ու բռնաբարել այս փոքր երկիրը, այս տանջված ազգը… Հաջո՜րդը»:

Այս Բաժնից