Search
Close this search box.

Թիվ 28 երթուղին բախվել է էլեկտրասյանն ու «Մազդային». կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ավետիք Ա-ն իր վարած ГАЗ 32213 մակնիշի 4900 Տ համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Նշված Газель-ը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ էլեկտրասյանը բախվելուց առաջ բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 19 QQ 016 համարանիշի ավտոմեքենային։

Այս Բաժնից