Search
Close this search box.

Ընչաքաղցությունը կործանեց Ղռերի Հայկին

Արդեն մի քանի օր է` բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի ընկերություններ մեղադրում են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու  կոմբինատ»-ի ղեկավարությանը` իրենց ծառայությունների դիմաց չվճարելու համար:  Կոմբինատի ղեկավարության հետ իրենք անմիջական հարաբերություններ չեն ունեցել, պայմանագրերը կնքված են եղել «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության հետ: Այս կազմակերպությունը փաստացի միջնորդ կազմակերպություն է` կոմբինատի և 20-25 բեռնափոխադրող կազմակերպությունների միջև:

«Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը մի կողմից բեռնափոխադրման պայմանագիր է ունեցել«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի հետ` գործարանի արտադրանքը ավտոտրանսպորտով արտահանելու համար, մյուս կողմից վարձակալության պայմանագրեր է կնքել տրանսպորտային ընկերությունների հետ, նրանցից վարձակալել մեքենաները և դրանցով իրականացրել բեռնափոխադրումներ: Թվում է «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության իրականացրած գործունեության մեջ ոչ մի անօրիանական բան չկա, եթե չլիներ մի շատ նուրբ և կարևոր հանգամանք, որը ամբողջովին փոխում է իրավիճակը:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի և «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը բեռնափոխադրումներ պետք է իրականացներ սեփական ավտոտրանսպորտով, այսինքն չպետք է զբաղվեր միջնորդությամբ: Ինչու է այս կետը կարևոր: Միջնորդավորված բեռնափոխադրաման դեպքում բեռնափոխադրաման արժեքը մեծանում է, ինչը և տեղի է ունեցել: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը արդյունքում կրել է հարյուրավոր միլիոն դրամների հասնող վնաս, որը ընկերությունը մտադիր է դատական կարգով ստանալ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունից:

Ստացվում է, որ ոչ թե «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու» գործարանն է 120 մլն դրամ պարք «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությանը, այլ ճիշտ հակառակը: Այդ դեպքում, ինչո՞ւ է «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունն անիմաստ աղմուկ բարձրացնում, երբ ինքն է խախտել իր իսկ կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Այս ընկերությանը և դրա սեփականատեր՝ Ղռերի Հայկ անվամբ հայտնի Հայկ Գրիգորյանին թվում է, որ եթե իրենց հանրային աղմուկ և դժգոհության սարքված տեսարանները բեմադրեն, ապա դա բավարար կլինի, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու» գործարանից փող պոկեն: Բայց անիմաստ աղմուկը հիմա աշխատելու է «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության դեմ, որովհետև այս ընկերությունը հիմա արդեն հայտնի է որպես ոչ հուսալի գործընկեր, որը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները՝ ոչ իրեն տարիներ շարունակ պատվերներով ապահոված գործարանի, ոչ գործընկեր ավտոտրանսպորտային կազմակերպությունների հանդեպ: Մնացածը արդեն դատարանի որոշելիք հարցն է:

ArmLife.am

Այս Բաժնից