Search
Close this search box.

«Փաստ». Ինչու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հետաձգվում

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փորձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայլը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ:

Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը: Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ:

Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից