Search
Close this search box.

Երևանում 21-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը՝ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Օկսեն Ա-ն և հայտնել, որ իր եղբոր կնոջը՝ 21-ամյա Ասյա Ն-ին, հուլիսի 22-ին տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», որտեղ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ասյա Ն-ն մահացել է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: