Search
Close this search box.

Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան

Այսօր՝ լույսը դեռ չբացված, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տարեկան մի տղա։ Նա սովորում է Երևանի դպրոցներից մեկում, երրորդ դասարանի աշակերտ է։ Երեխայի գլխին վնասվածք է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գրեթե նույն ժամանակահատվածում տղայի հայրն ու հորեղբայրը ևս տեղափոխվել են հիվանդանոց։ Տղամարդիկ հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրանք դեմքի ու գլխին վնասվածքները ունեն։

Նախնական տվյալով՝ վնասվածքները ստացել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Երևան-Աշտարակ ճանապարհով ընթանալիս երթևեկության հետ կապված հարցի շուրջ վեճ է սկսվել հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց և մի խում անձանց հետ։