Search
Close this search box.

Հրազդան քաղաքը տոնեց իր 60 ամյակը. ֆոտոշարք

Հրազդան քաղաքը տոնեց իր 60 ամյակը:
Մարդաշատ էր քաղաքի Կենտրոն թաղամասը: Այնտեղ ներկայացված էին Հրազդանի տարբեր թաղամասերն` իրենց տաղավարներով: Հրազդանը, որն առավել հայտնի է Ախտա անվանումով, բավականին հարուստ պատմություն ունի` թե տարեգրության և թե անվանումների առումով:

Հրազդանը ունեցել է մի շարք անվանումներ` Կորկոտիս անվանումը պահպանվել է մինչև 17-րդ դարը: Քաղաքի հնագույն Կորկոտիս անունը ստուգաբանվում է Կորկոտ (ճաշատեսակ) արմատից: Շահ Աբասի կողմից բնակչության տեղահանման հետևանքով անվանումը մոռացության է մատնվել:

Մայր աթոռի վավերագրերում Հրազդանը հիշատակվում է Աղդեն կամ Աղտեն անվանումներով, որը ստուգաբանվում է հետևյալ կերպ. բնակչության տեղահանումից հետո շարունակվել է աղի տեղափոխումը Կողբից դեպի Այսրկովկասի մյուս բնակավայրերը:

Հետագայում այդ տարածքը գրագրություններում պահպանվել է աղի տեղափոխման և այդտեղ պահեստավորելու հետ առընչվող գործառույթներում:
Աղդենը ( Աղտենը ) պահպանվեց մինչև 1831 թ.-ին ռուսների կեղմից կատարած համատարած գույքագրումը: Գույքագրման ժամանակ ռուսների կողմից օգտագործվել է Ախտեն գրառումը ,, ղ.,, հնչյունի բացակայության պատճառով :

Նախկին Ախտայի ամբողջ տարածքը այժմ քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում: Հենց այս թաղամասի բնակիչները քաղաքի ծննդյան օրը 30 մետր երկարությամբ Եռագույնով ու թմբուկի զարկերով մտան Կենտրոն թաղամաս , անցան բոլոր տաղավարների կողքով:
Իսկ տաղավարներից առաջինը ներկայացնում էր Ախտան` իր տարատեսակ ուտեստներով, ավանդակա հարիսայով, աշխարհի երեք չեմպիոններով, մեր օրերի հերոսնորով, երգի պարի խմբերով, Միասնական Հրազդան ՀԿ-ով:
Քաղաքապետ Սևակ Միքայելյանը Տարածքային կառավարման նախարարի և պատգամավորների հետ հետ շրջեց բոլոր տաղավարներով, նեկայացնելով Հրազդանն իր ավանդույթով, սովորույթով ու հնարավորություններով:
Տոնական օրն ավարտվեց համերգով ու հրավառությամբ:
auto
auto


auto
auto
auto
auto