Search
Close this search box.

Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Գավառի մանկատան երեխաների հետ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էի: Չհայտարարված այց իրականացրեցի նաև Գավառի մանկատուն՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Պետք էր ստուգել նաև երեխաների համար նախատեսված մսի որակի հետ կապված խնդիրը, որ հրապարակվել էր մամուլում: Պարզվեց, որ մանկատունն ինքն էր նկատել խնդիրը, հրավիրել էր իրավասու մարմնին և անորակ միսը չէր ընդունել: Այցի ընթացքում առանձնազրույցներ ունեցա նաև երեխաների հետ: