Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» էր գնացել Աղձք` Արշակունիների դամբարան, իսկ երեկոյան «Աշտարակի ձոր» ռեստորանում հավաքվել ու խնջույք են արել։
ՀՀԿ-ականներից ոմանք այդ շրջագայությանը մասնակցել են՝ հույս ունենալով նաև, որ ձեռի հետ էլ, այսպես ասած, առաջին ձեռքից՝ Սերժ Սարգսյանից կտեղեկանան, թե ի վերջո, պայքարի ինչ մարտավարություն է ընտրելու կուսակցությունը, սակայն, ասում են, որ «ուխտագնացները» «ստրատեգիական» նշանակության ոչ մի հարցի պատասխան էլ չեն ստացել: Ընդամենը նկարվել են Սերժ Սարգսյանի հետ, Գալուստ Գրիգորիչի ավանդական «շուլուխները» լսել, կերել-խմել, ինքնամոռաց պարել, գինովցած ու անորոշության զգացմամբ ցրվել տներով:
ArmLife.am