Search
Close this search box.

Համեղ սնունդը երջանկացնում է. «Семейное» ապրանքանիշը կերջանկացնի ձեզ իր նորույթով…

Համեղ սնունդը առողջության և բարձր տրամադրության կարևոր նախադրյալներից է: Եթե սնունդն իսկապես համեղ է, առաջին իսկ պատառից մեր ուղեղը ազդակ է տալիս ամբողջ մարմնին՝ երջանկանալու և պահը վայելելու: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ նման երջանիկ պահերի համար: Անհարժեշտ է խոհանցում՝ ձեռքի տակ ունենալ այնպիսի մթերքներ, որոնցով պատրաստված ճաշատեսակները հեռվից հեռու իրենց բույրով՝ «էստի համեցեք» կաղաղակեն:

«Семейное» ապրանքանիշն իր նորույթով պատրաստ է սնվելու պահանջմունքը վերածել համեղ սնվելու երջանիկ արարողության: Բնական հումքով, տարբեր յուղերի միաձուլումից ստացվել է հալած բուսական յուղերի խառնուրդ, որը ձեր ճաշատեսակներին թարմ համ ու հոտ կտա. «Մենք ներկայացնում ենք նորույթ շուկայում. հալած բուսական յուղեր՝ տարբեր չափերի տարաներով՝ 1.7կգ, 2.8կգ, 5կգ և 10կգ: Շնորհիվ տարբեր յուղերի համային հատկանիշների միաձուլման՝ մենք ստացել ենք այնպիսի պրոդուկտ, որը յուրաքանչյուր ճաշատեսակի կարևոր բաղադրիչը կդառնա: Հայ կանայք շատ համեղ են պատրաստում, նրանք շատ լավ տարբերակում են անորակը որակյալից, մենք վստահ ենք, որ մեկ անգամ փորձելով «Семейное» ապրանքանիշի բուսական յուղերի խառնուրդը՝ նրանք իրենց ընտանիքներին կմատուցեն անմոռանալի համ ունեցող ճաշատեսակներ»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Բուսական յուղերի խառնուրդը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ օգտակար: Այն պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, որոնք նպաստում են առողջ ապրելակերպին և առողջ կենսագործունեությանը: Այն լիարժեք փոխարինում է կարագին և աչքի է ընկնում իր մատչելիությամբ. «Առաջնային նախապայման է այն, որ սնունդը լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար: «Семейное» ապրանքանիշի նորույթը՝ բուսական յուղերի խառնուրդը, պարունակում է A, D, E և բազմաթիվ այլ վիտամիններ: Համեղ սնվելն արվեստ է, իսկ օգտակար սնվելն՝ անհրաժեշտություն»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Բուսակերներն այլևս կարագին փոխարինող այլընտրանքն երկար չեն փնտրի, որովհետև բուսական յուղերի խառնուրդը միայն բուսական հիմք ունի և լիարժեք փոխարինում է կարագին:

«Семейное» ապրանքանիշը շուկայում ներկայացնում է նաև սփրեդների տեսականի և պանրային մթերք՝ չանախի տեխնոլոգիայով: Անցնելով լաբորատոր մանրազնին քննություն՝ ձեզ է ներկայացվում էկոլոգիապես մաքուր, բարձորակ և հարմարվետ փաթեթավորում ունեցող պրոդուկտ. «Մեր գործելակերպի մեջ մեզ համար առաջնային է ազնվությունը: Մեր սպառողները վստահում են մեզ, որովհետև յուրաքանչյուր արտադրատեսակի վրա կա հստակ մակնշում: Մենք սպառողին թյուրիմացության մեջ չեն գցում սխալ տեղեկատվությամբ: Օրինակ՝ եթե սպառողը սփրեդ է գնել, ուրեմն՝ նա հստակ պետք է տեղեկության կազմի դրա բաղադրության և պատկանելիության ժամկետի մասին»,- նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Семейное» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:

«Семейное» ապրանքանիշի սփրեդները սիրում և նախընտրում են բազմաթիվ հայ կանայք: Համեղ տորթեր պատրաստելու գաղտնիքն այժմ դուք էլ գիտեք: Սփրեդները հարուստ են վիտամիններով և օգտակար հատկություններով. «Մենք բազմաթիվ կանանցից տարբեր արձագանքներ ենք լսել, ըստ որի՝ «Семейное» ապրանքանիշի սփրեդների միջոցով իրենց պատրաստած տորթերը գովեստի բազմաթիվ խոսքերի են իրենց արժանացրել: «Տնական տորթ» բոլոր են սիրում.դա այն պահն է, երբ ընտանիքիդ անդամներին կարողնում ես երջանիկ պահեր պարգևել»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

Իսկ ի՞նչ կասեք ավանդական եղանակով և չանախի պատրաստման տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքի մասին: Ամենահամեղ և ախորժաբեր ճաշատեսակների կողքին իր ուրույն տեղն ունի պանիրը: Հայկական ավանդական սեղաններից այն անպակաս է. «Չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանրային մթերքը շատ հարմար է և շատ համեղ: Աղաջրով տարայի մեջ մենք մեր սպառողին մատուցում ենք մինչև 1կգ չանախ պանիր: Եվ՛ տարան է շատ հարմար, և՛ այն, որ պանիրն աղաջրի մեջ է: Դրա շնորհիվ այն շատ երկար կպահպանի իր օգտակար հատկությունները: Մենք՝ հայերս, պանիր սիրող և պանրի որակից հասկացող ազգ ենք: «Семейное» ապրանքանիշի չանախի տեխնոլոգիայով պատրաստված պանիրը յուրահատուկ է թե՛ համով, թե՛ մատուցմամբ»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:

«Семейное» ապրանքանիշի արտադրանքի՝ սփրեդների, պանրային մթերքի և հալած բուսական յուղերի միջոցով դուք կարող եք ձեր յուրաքանչյուր օրը տոնի վերածել և ձեր հարազտներին երջանկացնել՝ համեղ սնունդի պարգևած տպավորիչ պահերով: