Search
Close this search box.

Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահի մեղադրանքներին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որով վերջինս Ռուսաստանին է մեղադրել երկրում տեղի ունեցող ցույցերի համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ վարչապետ Մեդվեդևը նման հայտարարությունն անվանել է ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Մեդվեդևի խոսքով՝ Վրաստանի նախագահը տեղյակ չէ տեղի ունեցող իրադարձություններից կամ գիտակցաբար խեղաթյուրում է գործերի դրությունը:

«Ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու փորձերը նման են իրավիճակի խեղաթյուրման», — նշել է ՌԴ վարչապետը: