Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արմավիրի մարզում կողաշրջվել է շտապօգնության ավտոմեքենան. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ –ում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր շտապօգնության կայանի հաշվեկշռում և մեկնում էր կանչով հասցե: