Search
Close this search box.

«Աչքով տվողներ կարող է լինեն». Գարիկ Սարգսյանը՝ կոկորդիլոսաբուծարանի մասին

Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ , Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ ներդրումը լինի։ Մարզպետի փոխանցմամբ՝ ներդրողը չի փոշմանել, ներդրումը պատրաստակամ է իրականացնել. «Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Ընթացակարգ կա, որ պետք է անցնի, հողը, որի վրա նախատեսվում է, փորձաքննություն պետք է անցնի, ձեռք բերվի։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր եւ այլն»։

Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեում կոկորդիլոսի ձվի հետ կապված խնդիրները լուծվել են։ Նա հարկ համարեց եւս մեկ անգամ պարզաբանել իր խոսքը կոկորդիլոսի ձվի հետ կապված. «Իմ խոսքի մեջ եղել է հետեւյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձեւի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան–համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են»,– ասաց Գարիկ Սարգսյանը և չզսպելով ծիծաղը՝ սկսեց բացատրել կոկորդիլոսի ծագումնաբանությունը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել էկո–այգի, որտեղ կգործի նաեւ կոկորդիլոսաբուծարան։