Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում ընդամենը 10 օրում կառուցված ամենաբարձր ավազե դղյակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գերմանիայի Ռյուգեն կղզու Բինց քաղաքում ավազե դղյակների փառատոնի շրջանակում բացվել է աշխարհում ամենաբարձր ավազե դղյակը, գրում է Daily Mail-ը:

Դղյակը կառուցվել է ընդամենը 10 օրում՝ 20 հոգանոց թիմի կողմից: Այն ստեղծելու համար 11 000 տոննա հատուկ տեսակի ավազ է օգտագործվել, որը ներկրվել է Նիդեռլանդներից:

Դղյակն անմիջապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես երբևէ կառուցված ամենաբարձր ավազե դղյակը: Դրա բարձրությունը 17,66 մետր է, ինչը մոտ 1 մետրով գերազանցում է 2017թ.-ին Գերմանիայում գրանցված նախորդ ռեկորդը:

Հայտնի է, որ Բալթիկ ծովում գտնվող Ռյուգեն կղզում ավազե դղյակների փառատոնն անց է կացվում 2010թ.-ից: 2017թ.-ին ռեկորդի հավակնող դղյակը վերջնական տեսքի բերվելուց 3 օր առաջ փլվել է, իսկ 2018թ.-ին նախորդ տարվա դղյակի ավերակների մեջ պահպանվող թռչնատեսակի բույն է հայտնաբերվել:

Ավազե դղյակը բաց է հանրության համար, այն հնարավոր կլինի դիտել մինչև նոյեմբերի 3-ը, իսկ տոմսերի արժեքը 5-8 եվրո է: