Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. տուժել է 16 հոգի

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղակացմամբ՝  վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով:

Mercedes-ում եղել են Կորեայի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում էին Գեղարդ ու մինչ վթարի վայրում ՃՈ հետաքննիչ Ա. Ավետսիյանը տեղազննություն էր կատարում, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած զբոսաշրջիկների ինքնությունը: