Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 70 NV 707 համարանիշի, Mercedes E240 մակնիշի 61 RO 001 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZF666 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր վարոդներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Նաիրիտ գործարանի աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: