Search
Close this search box.

Անչափահասի հետ սեքսուալ գործողությունների համար հետախուզվող 19-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի եւ Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է ներկայացել 19-ամյա Էդիկ Խ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: