Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի անունը կրող մարզաշապիկով օտարերկրացիները Ադրբեջանի ոստիկանության կողմից բերման են ենթարկվում

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ոստիկանությունը բերման է ենթարկել թայլանդցիների, ովքեր Բաքվում շրջել են Մխիթարյանի անունը կրող մարզաշապիկներով։ Սա ֆուտբոլին սազական չէ պարոնայք«:

Հիշեցնենք, որ Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի« – «Արսենալ» հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել լոնդոնյան ակումբի երկրպագուները։

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկրպագուները, ի նշան բողոքի, փողոցներում զբոսնում են Մխիթարյանի մարզաշապիկներով։