Դոնի Ռոստովի Օկտյաբրի մարզային դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Ռոստովի մարզի աշխատանքի նախարարության հաշմանդամների գործով բաժնի նախկին պետ Նելլի Վարդանյանին՝ կես միլիոն ռուբլու համարժեք կահույքի տեսքով կաշառք ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ գլխավոր դատախազությունում իր աղբյուրներին:
Տեսչության տվյալներով, Վարդանյանը նպաստել է առևտրային կազմակերպության հաղթանակին` «Մատչելի շրջակա» ծրագրի շրջանակներում ստորադաս հաստատություններում կապիտալ վերանորոգման համար աճուրդներում և մրցույթներում:
«Պայմանագրերի կնքման և կատարված աշխատանքների ընդունման ակտերի ստորագրումից հետո առևտրային կազմակերպության տնօրենը 2016 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի մարտը ընկած ժամանակահատվածում կահավորել է պաշտոնյայի բնակարանը 480 հազար ռուբլի արժողությամբ կահույքով, ինչպես նաև փոխանցել է 50 հազար ռուբլի՝ համագործակցելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ:
Քրեական գործը հարուցվել է «Պաշտոնական անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու» հոդվածով:
«Դատական որոշմամբ Նելլի Վարդանյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է ընդհանուր ռեժիմի գաղութում 7 տարվա ազատազրկման, 1.6 միլիոն ռուբլի տուգանքի և 3 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից», – ասվել է հաղորդագրության մեջ: