ՌԴ Նովգորոդի մարզի Չուդովսկի շրջանի դատարանը տեղի բնակիչ Մալայ Վիշերին պատժել է՝ իշխանությանը վիրավորելու համար։ Այս մասին ասվում է դատարանի կայքում։
Դատարանի տվյալներով՝ մարտի 31-ին ռուսաստանցին համացանցում մի քանի գրառում է կատարել, որոնք վիրավորում են պետական մարմիններին և հասարակությանը։
«Երկու գրություն՝ անպատշաճ ձևով»,-հստակեցրել են դատարանում։
Նշվում է, որ դրա համար ռուսաստանցուն 30 հազար ռուբլի տուգանք են նշանակել։
«Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել։ Այն կարող է բողոքարկվել Նովգորոդի մարզային դատարանում»,-հավելել են դատարանում։