Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհի՝ «Արծվի թևերի» մոտ. 26-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 100 մետր տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։