Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանը զանգեց ոստիկանապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից, Չեչնիայից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։

Փաշինյանի զարմանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

«Պարոն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, լսո՞ւմ եք, ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում, ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ չկա, որովհետև ինչ-որ թիթեղ չկա, պարզվում է։ Էս ի՞նչ պատմություն է … … Ի՞նչն է դուրս եկել Փոթիից … … Դե, արագացրե՛ք», – Օսիպյանի հետ զրուցեց Փաշինյանը։

Զրույցից հետո Փաշինյանը քաղաքացուն ասաց, որ թեև ոստիկանությունում կանխատեսել են, որ մեքենաների քանակը շատ է լինելու, բայց նրանց կանխատեսածից էլ շատ է եղել։ Վարչապետն ասաց, որ թիթեղը հասել է Փոթի, գալիս է Երևան։