«Ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնամ»․ Տրանսգենդեր Լիլիթի հայտարարությունը
Օրեր առաջ խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանը ամբիոնի մոտ հրավիրեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանին, ով պարզվեց տրանսգենդեր է։ Ելույթից հետո Զոհրաբյանը դուրս հրավիրեց նրանց ԱԺ դահլիճից։
Լիլիթի ԱԺ և առհասարակ՝ տրանսգենդերի աջակիցները գործընթաց են սկսել Զոհրաբյանի դեմ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ ու Հայաստանում ԵՄ պատվիրակություն նամակներ են ուղարկել։
Հիշեցնենք՝ տրանսգենդերն Ազգային ժողովի նիստերի դահլիճ է հասել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի շնոհիվ։