Search
Close this search box.

«Բացատրություն են պահանջելու ԱԺ ղեկավարությունից՝ բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնը անբարոյականներին տրամադրելու համար». Չախալյանը հանրահավաքի է հրավիրում

Ապրիլի 8-ին Ազգային ժողովի դիմաց հանրահավաք կկազմակերպվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, ժամը 12։00-ին, Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը, բոլորիդ հրավիրում է մասնակցել ՀՀ Ազգային ժողովի դիմաց կայանալիք բողոքի ակցիային,
որի ընթացքում հայկական արժեքների պահպանությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիներ բացատրություն են պահանջելու ԱԺ ղեկավարությունից՝ ապրիլի 5-ին մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնը անբարոյականներին տրամադրելու համար։

Ակցիայի մասնակիցները միաժամանակ անդրադառնալու են վերջին շրջանում ԼԳՏԲ կոչված համայնքի տարօրինակ ակտիվությանն ու իշխանության անընդունելի լռությանը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, անընդունելի է՝
բոլոր առումներով,
դա անհամատեղելի է մեր ազգի հետ։

Չի կարելի նման արատավոր ու անասնաբարո երևույթներ թույլ տալ մի երկրում, որի պաշտպանության համար հազարավոր քաջեր են զոհվել, հազարավոր կանայք են այրիացել, որդեկորույս դարձել, հազարավոր երեխաներ են որբացել ու ամբողջ կյանքում խորթ մնացել հայր բառին։

Երկուշաբթի օրը, ժամը 12։00-ին,

բոլորիդ սիրով հրավիրում ենք՝ անբարոյականությանը ձեր պատվո «ոչ»-ը ասելու»,-գրել է Չախալյանը: