Search
Close this search box.

Բա չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ ամբիոնից, օրինակ, 2008թ. մարտի 1-ին ելույթ են ունեցել ու խոսքով և քվեարկությամբ 10 մարդու սպանություն հիմնավորվել ու հիմքեր ստեղծել։ Տրանսգենդերի ելույթից, ինչպիսին էլ լինի իմ/մեր վերաբերմունքը, որքան ինձ է հայտնի, դեռ մարդ չի մեռել կամ սպանվել։ Սա գրեցի հատկապես Էդիկ Շարմազանովի հայտարարությունը կամ ՀՀԿ-ին սատարածների/սատարողների մեկնաբանությունները կարդալիս։ Բա չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ։ Իսկ ինձանից էլ տրանսգենդերների մասին կարծիք մի հարցրեք, որոշ հարգելի ընկերներ։ Ես ձեզ նման ինձ բոլոր ոլորտների գիտակ չեմ համարում, որ իմանամ՝ նրանք բուժվող են, դա ձեռքբերովի է, թե ինչ է։ Նույն տրամաբանությամբ չեմ կարող խոր մասնագիտական կարծիք հայտնել դելֆինների մասին։ Մենք ձեր նման բազմակողմանի զարգացած չենք։