Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը այցելել է Եռաբլուր

Այսօր Եռաբլուր այցելեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին 2016թ.-ի զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ կարճ մեկնաբանելով դրանցից միայն մեկը՝  այն մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», – ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ երրորդ նախահագի հեռանալուց հետո ասաց, որ Սերժ Սարգսյանը շուտով կխոսի՝ հայկական լրատվամիջոցի հետ՝ պատասխանելով բոլոր հարցերին՝ սկսած իր՝ «սխալ» լինելուց և Նիկոլ Փաշինայնի՝ «ճիշտ» լինելուց մինչև Արցախյան կարգավորման ներկա քաղաքականություն: