Search
Close this search box.

ՖՈՏՈ. 16-ամյա տղան գողացել է պապիկի մեքենան ու ընկել ջրանցքը

Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:

Գ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապին․ նա պապից թաքուն վերցրել է բանալիները ու սկսել է գյուղում վարել մեքենան: