Search
Close this search box.

Ստյոպա Սաֆարյան. «Հոկտեմբերի 27-ը փրկօղակ դարձավ Քոչարյանի համար՝ ազատվելու ներքին «հակառակորդներից»»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1998-2000թ. անցուդարձի հերթական առանցքային վկան՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազատություն ռադիոկայանի եթերում քարուքանդ արեց Ռոբերտ Քոչարյանի “Կյանք ու ազատութուն” մենագրության այն հատվածները, որոնք վերաբերում են ղարաբաղյան խնդրով բանակցություններին ու 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կազմակերպված քաղաքական սպանությանը:

Վաղարշակ Հարությունյանը, մասնավորապես, հաստատեց, որ այդ տարիներին քննարկվող տարբերակում Մեղրու հարց եղել է՝ ընդհուպ ակնակելով փաստաթղթի հրապարակում, երբ պահը գա: Նա նույնիսկ վկայություն տվեց, որ այդ մասին իրեն պատմել է ոչ միայն Վազգեն Սարգսյանը, այլ հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանը, երբ նա ուղեկցել է վերջինիս Սադարակի մոտ Հեյդար Ալիևի հետ վրանային հանդիպմանը: Ըստ որում, Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է, որ այդ տարբերակը արդեն առկա է եղել 1999թ. ամռանը: Նա նաև նշում է, որ կարգավորման այդ տարբերակի շուրջ իր հետ պաշտոնապես խոսել ու դիրքորոշումներ են պարզել նաև Մինսկի խմբի համանախագահները:

Հիշենք, որ հենց սպանության օրը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սթրոբ Թալբոթն էլ Բաքվից էր ժամանալ Երևան, ապա պետք է գնար Անկարա՝ բոլոր կողմերի ու դերակատարների վերջնական դիրքորոշումն իմանալու համար. այս մասին նույ օրը հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Գագիկ Ջահանգիրյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Նաիրի Հունանյանը հավաքրված է եղել տարածաշրջանային պետություններից մեկի դեմ օգտագործելու համար: Հոկտեմբերի 27-ի գործով Սարգսյանների ընտանիքի ռուս փաստաբանը՝ Յունոշևը դատավարության ընթացքում միջնորդել է դատարան բերել գործակալի անձնական գործը, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը…

Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է, որ հոկտեմբերի 27-ի գործով Սարգսյաննների ընտանիքի ռուս փաստաբանը՝ Յունոշևը, երկու խնդրով փորձաքննության միջնորդություն էր ներկայացրել, որի արդյունքում պարզվել էր, որ ա) քրեական գործում առկա տեսանյութը մոտնատժված է /իր սպանությունից շաբաթներ առաջ Տիգրան Նաղդալյանը թերթում հայտարարեց, որ իր մոտ բնօրինակ կա…/, բ) փորձագետները եզրակացություն են տվել, որ Նաիրի Հունանյանը և իր խումբը լավ պատրաստություն անցած են եղել, այսինքն՝ պրոֆեսիոնալ քիլլեր, որոնք ղեկավարվել են դրսից:

Ռոբերտ Քոչարյանն իր գրքում ապշեցնում է Նաիրի Հունանյանի կերպարը ամբողջական տալու կարողությամբ, վրիպելով այն հարցում, որ նրան չի ճանաչել, ինչպես նինքն է ասում, նրա հետ զրուցել է ընդամենը 20 րոպե ու այդքան կարճ ժամանակում հնարավոր չէր նրան այդպես սպառիչ, կատարյալ ճանաչել ու նկարագրել… Նաիրի Հունանյանը մինչ Հայաստան գալը ապրել է Ղրիմում, որը ռուսական ու թուրքական հատուկ ծառայությունների որջերից ու պոլիգոններից է եղել: Նաիրի Հունանյանը Հայաստան ժամանելուն պես Հանրային հեռուստաընկերության կողմից կասկածելի կերպով գործուղվել էր Թուրքիա… Փաստացի, ամռանը Մեղրու տարբերակին կողմ են եղել Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը, դեմ՝ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը…

Հոկտեմբերի 27-ի օրը Ռոբերտ Քոչարյանը Թալբոթի հետ հանդիպմանը հրավիրում է նաև Վազգեն Սարգսյանին, ինչպես իր գրքում է գրում, կոնյակ խմցնում նրան /հավանաբար՝ ի պետս քաջության, որ գինովցած վիճակում ավելի լավ աքլորանա ամերիկացի դիվանագետի մոտ/, մինչ Քոչարյանը դիրքորոշում կասեր, ինքը իր վրա կվերցնի Մեղրու տարբերակը մերժելու պատասխանատվությունը… ԱՄՆ պետքարուղարության այդ օրվա ճեպազրույցի արձանագրությունը չի հիշատակում, որ Հայաստանում որևէ մեկը դեմ է արտահայտվել, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանը…. Հետագայում սա հաստատեց նաև ԵԽԽՎ նախագահը, ով զարմանք հայտնեց, թե Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել կարգավորման տարբերակին… Փաստացի, Վազգեն Սարգսյանը հրաժարվում է կատարել այն անփառունակ դերը, որն իր համար պահել էր Ռոբերտ Քոչարյանը….

Իսկ դա վերջինիս ոչ միայն չէր կարող դուր գալ, այլ նաև վտանգներ էր ստեղծում… Անցած տարի օտարեկրյա բարձրաստիճան դիվանագետը, ով առնչություն էր ունեցել այդ շրջանի կարգավորման տարբերակի հետ, ափսոսանք հայտնեց, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, նոյեմբերին Ստամբուլում ստորագրվում էր կարգավորման նախնական հռչակագիր… Իսկ դա նշանակում էր նոյեմբերին Հայաստանում իշխանափոխություն, եթե չասեմ՝ Քոչարյանը կարող էր և չվերադառնալ Հայաստան, որովհետև Դեմիրճյանն ու Սարգսյանը վերցնում էին իշխանությունը՝ ամենակարճ ու օպտիմալ եղանակով կանխելով նաև Մեղրի տարբերակի կյանի կոչումը… Հոկտեմբերի 27-ը փրկօղակ դարձավ Քոչարյանի համար՝ ազատվելու ներքին “հակառակորդներից”, կանխելու իշխանությունից իր ինքնաբերաբար հեռացումը Մեղրիի խնդրով…

Վաղարշակ Հարությունյանը նաև ակնարկում է, որ Հունանյանին ու իր խմբին լիկվիդացնելու խնդրանքը եղել է Երևանից՝ Քոչարյանի կողմից, ինքը այդ խմբի ժամանելու մասին տեղյակ է եղել, երբ վերջինս դեպի Երևան ճանապարհին է եղել և ինքն է լիկվիդացրել խմբին՝ թույլ չտալով վերացնել խմբին ու թողնված հետքերը: Վերջապես, Վաղարշակ Հարությունյանը վկայում է, որ Նաիրի Հունանյանը զարմացած է եղել, որ ԱԺ շուրրջբոլորը տեղակայված է եղել բանակը՝ “բանակն ինչ գործ ունի այստեղ’՝ զարմացած հարցնելով Վաղարշակ Հարությունյանի երկու տեղակալներին….

Վերջապես, Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է, որ Վազգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի բոլոր էտապներում նրա զբաղեցրած պաշտոններում տեղակալ եղել է Վահան Շիրխանյանը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՊՆախարար, վարչապետ, այսինքն, Շիրխանյանը եղել և մնում է Վազգեն Սարգսյանի ու հոկտեմբերի 27-ի գործով ամենաիրազեկ անձանցից մեկը….

Մնացածի մասին՝ ավել ուշ….