Search
Close this search box.

Բանակում չծառայածը դասախոսություն է կարդում ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները շարունակում են իրենց “զարմանահրաշությունները”: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր instagram-յան էջում տեղեկություն է տարածել, որ մարտի 25-ին դասախոսություն է կարդացել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ:

“Զարմանահրաշությունն” այս ամենում նրանում է, որ բանակի “գեներալիտետին” դասախոսություն կարդացողը բանակում չծառայած պաշտոնյա է, որը պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ հաջողության որևէ ոլորտում չի հասել, որ պատիվ ունենար այդտեղ դասախոսություն կարդալ:

Հետաքրքիր է, Հայաստանին և Հայոց բանակին մատուցած այդ ինչ “заслуга”-ների համար է բանակում չծառայած պարոն Ավինյանին թույլ տրվել դասախոսություն կարդալ ԶՈՒ-ի ղեկավար կազմի համար: Շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ դասախոսության “բովանդակաությունը”: Այս ամենն արդեն անթույլատրելի է: Պարոն Ավինյանի դեմ ոչինչ չունեմ, բայց չեմ էլ կարող հասկանալ բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմին “դաս” տալու նրա պոռթքումը:

ՀՀ կառավարության անդամները Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակին ընդդիմադիրներ էին, ուղղակի ծաղրում էին (ճիշտ էին անում) բանակում չծառայած ՀՀԿ-ական այն գործիչներին, ովքեր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին գնտվող դիրքերում առանց ամոթի զինվորական զգեստ էին հագնում, ֆոտոսեսիա էին կազմակերպում և այն հրապարակում սոցցանցերի իրենց էջերում և ԶԼՄ-ներում: Բայց նրանք գոնե ՊՆ-ում դասախոսություններով հանդես չէին գալիս, ինչպես անումն են Փաշինյանի “քայլող” կառավարության չծառայած որոշ անդամներ:

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում կա մեկ բան, որը կայացած է՝ դա ԲԱՆԱԿՆ է: Լավ կլինի, որ բանակում չծառայած անձինք հեռու մնան այդ կառույցից: Հարգելիներս, հետհեղափոխական Հայաստանում ամենավտնագավոր իրադարձությունը մինչ այսօր՝Մեղրիի զորամասում տեղի ունեցածն է: Բանակի հարցերով պետք զբաղվեն պրոֆեսիոնալները:

Հ.Գ. Ոմանք Մեղրի զորամասում տեղի ունեցածը փորձում են համեմատել 20-րդ դարի 90-ական թվականների բականում արմատավորված բարքերի հետ: Ո՛չ, հարգելիներս: Այդ ժամանակներում որևէ զորամասում բունտեր չեն եղել: Դուք լավ գիտեք, որ դա հնարավոր չէր, և՛ լավ գիտեք, թե ինչու՛:

Գագիկ Համբարյան