Search
Close this search box.

Միհրան Պողոսյանն ասել է, որ արտերկրում է, առաջարկել է տեսակապով հարցաքննել իրեն

ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:  Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա տեղեկացրեց, որ Պողոսյանը հարցաքննության չի ներկայացել, տեղեկացրել է, որ արտերկրում է և առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով:

ՀՔԾ խոսնակը հայտնեց, որ օրենքով այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ, ուստի Պողոսյանի առաջարկը մերժվել է, իսկ վարույթն իրականացնող մարմինը նրան կրկին հրավիրել է հարցաքննության: