Search
Close this search box.

Աշոտյանին ասեք, թող չնեղվի, հարկ եղած դեպքում ոչխարի չէ, ԷՇ-ի օր էլ կնշենք. Աշոտյանի ոչխարի օրվա գրառմանն ի պատասխան

Երբ այսպես կոչված Քաղաքացու օրվա մասին շաբաթներ առաջ գրեց մամուլը, իշխանական քարոզիչները միաբերան պնդում էին, որ սա հերթական fake news է։

Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը։

Ոչ մի ողբերգական բան այդ զավեշտի մեջ չկա։ Պարզապես գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելուց հետո եւս մեկ սանիտարահիգիենիկ գործ պետք է անել՝ չեղյալ անելով սույն խեղկատակությունը։

Հիշեք, որ ժամանակին Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կար նաեւ Ոչխարի օր (պատմական փաստ է), որը վաղուց այլեւս չկա…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան այս գրառմանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը: Նա մասնավորապես գրել է.

Աշոտյանին ասեք, թող չնեղվի, հարկ եղած դեպքում ոչխարի չէ, ԷՇ-ի օր էլ կնշենք:

Մեկդ Աշոտյանին փոխանցեք, որ Հայաստանում սանիտարահիգիենիկ գրծընթացները վաղուց են սկսվել, դրա վառ ապացույցը ՝ Սերժիկ պապայով իրենց իշխանությունից հեռացումն էր:

Իսկ Ֆրանսիայում ժամանակին գործող «Ոչխարի օրվա» ու ՀՀ-ում «Քաղաքացու օրվա» միջև զուգահեռներ տանելը առնվազն ևս մեկ անգամ ցուցադրում է նախկին իշխանական կլանի ՀՀ քաղաքացու մասին ունեցած պատկերացումներն ու արժեվորումը:

Էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ…